ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Ռուսաստանը տվեց դավաճանի անունը. ուշ չէ՞ արդյոք

Ռուսաստանը տվեց դավաճանի անունը. ուշ չէ՞ արդյոք
15.07.2023 | 21:37

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը վերջապես ուղիղ տեքստով հայտարարեց, որ Արցախի պաշարումը Նիկոլ Փաշինյանի` 2022 թ. Պրահայում կայացրած որոշման հետևանք է, և եթե դա հայ ժողովուրդը մարսում է, ապա իրենք ի գիտություն են ընդունում հայ ժողովրդի այդ մոտեցումը։

ՌԴ-ն, փաստացի, տվեց դավաճանի անունը` արձանագրելով, որ Փաշինյանն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, ինչով արմատապես փոխել է իրավիճակը հօգուտ Ադրբեջանի և ի վնաս արցախահայության։

ՈՒշագրավն այն է, որ Արցախի իշխանությունը մինչև հիմա ոչ մի կերպ չի արձագանքել Փաշինյանի պրահյան որոշմանը։ Ավելի ճիշտ` լուռ համաձայնել է դրան։

Ի դեպ, ՀՀ քաղաքական դաշտի մեծ մասը, այդ թվում` ընդդիմադիր, 2022 թ. հոկտեմբերին տեղի ունեցածի իմաստը և վտանգավորության աստիճանը չէր հասկացել։

ՌԴ ԱԳՆ-ն նաև նրանց համար ուղիղ խոսք ասաց։

Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2661

Մեկնաբանություններ